Լեռնանիստի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամ

IELTS-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ SUNNY SCHOOL-ը կազմակերպում է IELTS-Ի դասընթացները , որի կուրսը տևողությունը 1.5-2 ամիս է` 18-24 դաս։ Շաբաթական տեղի է ունենում երեքական դաս: Մեկ փորձնական դասի մասնակցելուց հետո ուսանողը կարող է հրաժարվել կուրսից՝ դեպքում չվճարելով այդ դասի համար: IELTS-Ի դասընթացներին մասնակցելու համար ուսանողը պետք է ունենա անգլերենի գիտելիքներ, և որքան բարձր է ցանկանում ստանալ այնքան խորը պետք է լինեն անգլերենի գիտելիքները։
Գրականությունը տրվում է կենտրոնի կողմից։ Գրքերի վրա գրելը խստիվ արգելվում է։
Մասնագետները ունեն մագիստրոսական կրթություն և IELTS դասավանդելու փորձ։ Գնացուցակ 2-3 ուսանողից բաղկացած խմբերում դասը տևում է 1.5 ժամ , իսկ ամսավճարը 35000 դրամ է։
4-5 ուսանողից բաղկացած խմբերում դասը տևում է 2 ժամ , ամսավճարը 35000 դրամ է։
Անհատականի դեպքում դասը տևում է 1-1.5 ժամ, մեկ ժամը արժե 4000 դրամ։ Ուսանողն է ընտրում պարապմունքի տևողությունը։ Դիմորդը անցնում է անգլերենի գիտելիքը ստուգող անվճար թեստ և բավարար գիտելիքներ ունենալուց հետո ընգրկվում համապատասխան խմբում։ Ուսումնական կենտրոնը գտնվում է Աբովյան 41 հասցեում, 2-րդ հարկում (Ազգային գրադարանի հարևանությամբ):
Մանրամասների համար զանգահարել 0 95 09-08-00( 0 98 07-38-83):