Էօն/aeon

Բարի գալուստ ԷՕՆ ակումբ՝ միանգամայն նոր միջավայր Երևանում, որտեղ ժամանակն ու տարածությունը հնարավոր է տնօրինել՝ ըստ ցանկության: ԷՕՆ-ում ժամանակը դառնում է հետաքրքիր, անմոռանալի և իմաստալից:

Այստեղ կարելի է.
● աշխատել միայնակ կամ խմբով,
● կազմակերպել գործնական հանդիպումներ, հարցազրույցներ,
● ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ,
● մասնակցել ակումբի կինոդիտումներին, երաժշտական միջոցառումներին, ցուցահանդեսներին, խաղերին, քննարկումներին, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներին և դասախոսություններին,
● կազմակերպել սեփական միջոցառումները:

ԷՕՆ-ում վճարովի է միայն ժամանակը:

Ժամեր Արժեքը
12:00-18:00 10 դրամ/ րոպե | 600 դրամ/ժամը
18:00-24:00 17 դրամ/ րոպե |1000 դրամ/ժամը

* Ուսանողական տոմսը ներկայացնելու դեպքում 12:00-ից - 18:00-ն մեկ ժամի արժեքը 500 դրամ է:

Կորպորատիվ միջոցառումների համար (թրեյնինգներ, սեմինարներ, բիզնես հանդիպումներ) նախատեսված է առանձին սրահ և գործում են հատուկ սակագներ:

Մնացած ամեն ինչն անվճար է՝
● թեյ/սուրճ/թխվածքաբլիթներ,
● ավելի քան 20 տեսակի յուրօրինակ սեղանի խաղեր (Game of Thrones, Munchkin և այլն),
● նոութբուքներ, Wi-Fi,
● Playstation և այլ վիդեոխաղեր,
● պրոեկտոր և էկրան,
● երաժշտական գործիքներ, նկարելու և ստեղծագործելու այլ պարագաներ,
● նոր լույս տեսած գրքեր, թերթեր, ամսագրեր,
● Scan/Copy/Print՝ առաջին 5 օրինակը/էջը:

Տարբեր նախասիրությունների մարդկանց ներդաշնակ շփում ապահովելու համար ԷՕՆ-ում ընդունված է.
● ծխելու համար օգտվել հարմարավետ ծխարանից,
● բերել նաև սեփական սնունդը և տաքացնել այն խոհանոցում,
● վայելել ժամանակն ու տարածությունը՝ հարգելով այլոց անձնական տարածքն ու ժամանակը:

ԷՕՆ-ում ժամանակն աշխատում է. ոչ մի րոպե կորած չէ: