ARMENIAN REFUGEES *ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ*

«Հայ փախստականներ» խմբի ձևավորման նպատակն է մեկտեղել տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով բռնագաղթի ենթարկված ու փախստական դարձած մեր հայրենակիցների խնդիրները, նպաստել նրանց կրած նյութական, բարոյական վնասների, ինչպես նաև Հայրենիքի կորստի փոխհատուցման գործընթացին, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պահպանության և պաշտպանության հարցերի լուծմանը: Խումբն իր ունեցած հնարավորությունների շրջանակում նպատակ ունի նպաստելու հայ փախստականների կրած բոլոր տեսակի վնասների փոխհատուցման և ոտնահարված իրավունքների վերականգնման խնդիրը համահայկական ազգային օրակարգի մասը դարձնելու գործընթացին: Փախստական դարձած մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իրեն պետք է պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր թիկունքին մի ամբողջ ժողովուրդ կա կանգնած: