Armenian Geographic (www.armgeo.am)

Ճանապարհորդելը ուղղակի զբաղմունք չէ, ամեն արշավից հետո սկսում ես սպասել հաջորդ արշավին և հասկանում ես, որ չես պատկերացնում կյանքն առանց արշավների, ճանապարհորդությունների, բացահայտումների, սուր զգացողությունների, լավ ընկերների, նոր ծանոթությունների և այլն: Արշավի դրական կողմերը երկար կարելի է թվարկել, բայց... ամեն ինչ կախված է թե ում հետ ես գնում արշավ:

Իսկական արշավը դեպի սարերն ի վեր, գետերն ի վար, արշավական գույք ու հանդերձանքով, լավ ընկերներով և լավ ղեկավարով ուղղակի ակտիվ հանգիստ է, որից հաճույք ես ստանում: Լավ և ճիշտ դասավորված ուսապարկը ծանր չի լինում, իսկ օրական անցնել 10-15 կմ, այն էլ մի քանի տեղ հանգստանալով, ամենևին դժվար չի: Նրանից ում հետ ես գնում արշավ և որքանով ես դու պատրաստ արշավին և կախված է կունենա քո արշավական ուղին շարունակություն թե կվերջանա առաջին արշավով, թողնելով վատ հուշեր տանջալի արշավից:

Սկսել պետք է նրանց հետ ովքեր արդեն փորձ ունեն, ովքեր սիրում են ճանապարհորդել և միայն այնտեղ որտեղ իրոք կարելի է:

Մեր նպատակն է արշավների միջոցով մարդ-բնություն փոխհարաբերությունում մարդու ճիշտ գործելու, իր դերի գիտակցման և համապատասխան վերաբերմունքի դաստիարակությունը:

Մեզ պետք չեն գիդեր և թարգմանիչներ:

Մենք սիրում ենք ճանապարհորդել, բացահայտել բնության հրաշքները, շփվել տեղացիների հետ:

Մենք կախված չենք տուրիստական շուկայից, ճանապարհորդելը մեր ապրելաոճն է:

Եթե ձեզ տեսնում եք մեր շարքերում և ցանկություն ունեք մեզ հետ ճանապարհորդելու միացեք: