Հայկական Ասացուածքներ, Առածներ ևայլն Armenian Proverbs . . .

Այս էջին վրայ ՀԱՅԵՐԷՆը ՀԱՅԱՏԱՌ գրել պայման է


Ռոբերտ Դաւթեանի «Լեզու եւ խօսք» գիրքից

Ասացուածքներ եւ առածներ:

Ասացուածքներն արտայայտում են դիպուկ մտքեր եւ դատողութիւններ, ունեն խրատական բովանդակութիւն: Ահա հայկական ասացուածքների օրինակներ. քիչ ուտելը մարմնին է օգուտ, քիչ խօսելը՝ հոգուն. լաւ է անտեղի աշխատել, քան անտեղի թափառել. մօտիկ հարեւանը լաւ է մօտիկ բարեկամից. աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է. շիտակ մարդը ծուռը չի սիրի, շիտակին էլ ծուռ չի ասի, ասելը հեշտ է, անելը՝ դժուար. համբերանքը կեանք է. թոկի երկարն է լաւ, խռսքի՝ կարճը. ճշմարիտ խօսքերը գեղեցիկ չեն, գեղեցիկ խօսքերն էլ ճշմարիտ չեն, քէֆ անողին քէֆ չի պակսի:

Ասացուածքներն ունեն ժողովրդական ծագում, ժողովրդական ոգի, գործածւում են մտերմիկ խօսքում:

Առածներն ունեն այլաբանական նշանակութիւն, այսինքն՝ ասւում է մի բան՝ մի այլ բան հասկանալու համար: Առածները խօսքին տալիս են պատկերաւորութիւն, այն դարձնում են հետաքրքրական: Ահա մի քանի առածների օրինակներ. կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դո՛ւ լսիր. երկաթը տաք-տաք կծեծեն. ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա. արտը խախուտ մահանան կարկուտ. գեղ կանգնի, գերան կկոտրի. պտուղն իր ծառից հեռու չի ընկնի. ճրագն իր տակը լոյս չի տայ. կուզիկին աղջիկ տուին, չհաւանեց. ուզում էր, որ զոքանչն էլ գեղեցիկ լինի. մեկը տէրտէր է սիրում, միւսը՝ տէրտէրակին:

Առածներն ունեն խոր իմաստ, որոնք հարմարեցւում են կեանքի ճիշտ ճանաչողութեանը, բնորոշ են կենսափորձով հարուստ մարդկանց խօսքին: