Կրծքով կերակրելու սենյակ (Armenian Lactation Room)

Այս խումբը կրծքով կերակրող մայրերին աջակցող խումբ է (Armenian Breastfeeding and Mother-to-Mother Support Group):

Մեր նպատակն է ստեղծել հոգատար և ջերմ մթնոլորտ, որտեղ ապագա կամ ներկայիս մայրերը կզրուցեն կրծքով կերակրելու թեմայի շուրջ, կօգնեն իրար և կստանան անձնական փորձի վրա հիմնված խորհուրդներ և մասնագիտական տեղեկատվություն:

Միանալով այս խմբին դուք համաձայնվում եք՝

1. լինել լավատես,

2. մտածել, որ դիմացինը քեզ բարին է ցանկանում,

3. կիսվել փորձով, այլ ոչ թե "խելք սովորեցնել",

4. քննդատել դիմացինի դիրքորոշումը, այլ ոչ թե անձը,

5. հարգել դիմացինի գաղտնիության իրավունքը,

6. մեկնաբանել առանց թեմայից շեղվելու:

Խմբում արգելվում են՝

1. թեմայից դուրս գրառումները,

2. ամբողջովին մեծատառով գրառումները,

3. ցանկացած տեսակի գովազդ (եթե գովազդը չի վերաբերվում կրծքով կերակրելուն և գովազդատուն չի ստացել ադմինների թույլտվությունը),

4. նկարների, տեսանյութերի, և ցանկացած այլ բաներ հավանելու ("like") կամ դրանց համար քվեարկելու մասին խնդրանքները,

5. խմբի անդամների մասին ինֆորմացիայի օգտագործումը հավանելու և գովազդելու խնդրանքների տարածման նպատակով,

6. խմբում տեղադրված անձնական նկարների և տեղեկատվության տարածումը առանց այդ անձի նախնական համաձայնության,

7. վաճառքի, փոխանակման, ծառայությունների մասին գրառումները, եթե դրանք կապ չունեն կրծքով կերակրելու հետ:

8. գրառումներ, որոնք քարոզում կամ խրախուսում են երեխային կրծքից կտրելը առանց հիմնավորման: Սակայն անդամները կարող են խորհուրդ հարցնել, թե ինչպես գրագետ ձևով կարելի է կրծքից կտրել՝ առանց քարոզելու կամ խրախուսելու նպատակ հետապնդելով:

9. գրառումներ, որոնք քարոզում կամ խրախուսում են արհեստական կերի օգտագործումը: Միակ թույլատրելի հարցը, որը վերաբերվում է արհեստական կերին, դա՝ <<ինչպես ամբողջությամբ կամ մասնակի արհեստական կաթով սնվող երեխայի դեպքում վերականգնել կրծքով կերակրելը>>:

10. գրառումներ, որոնք խորհուրդ են տալիս ընդունել դեղամիջոցներ կամ իրականացնել բժշկական պրոցեդուրաներ՝ բացառությամբ կրծքով կերակրելու ժամանակ թույլատրվող ցավազրկող միջոցներից: Կրծքով կերակրելու ժամանակ բժիշկի կողմից նշանակված դեղերի և դրանց կրծքով կերակրելու վրա հնարավոր ազդեցության մասին հարցերը թույլատրվում են, սակայն պարտադիր է մասնագետներին այդ քննարկմանը ներգրավելը (ադմինները պետք է թագ անեն մասնագետներին):

11. գրառումներ կամ մեկնաբանություններ որը վիրավորանք են պարունակում կոնկրետ անձի կամ որևէ հատկանիշ կրող խմբի նկատմամբ, օրինակ՝ արհեստական կեր տվող մայրերի. խմբի կանոնակարգը շատ մանրամասն նշում է, որ խնդիրը միայն ուղիղ վիրավորանքի մասին չէ, այլ նաև՝ բանավիճելու մշակույթի:

Խնդրում ենք ծանոթանալ խմբի կանոնների ամբողջական տարբերակին այստեղ ` https://www.facebook.com/groups/604839442942832/604840602942716/

Խմբի կանոնները պարբերաբար խախտելու դեպքում կխնդրենք լքել խումբը: