Համահայկական Բնապահպանական Ճակատ - Pan-Armenian Environmental Front

Բարի գալուստ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խումբ, որը ստեղծվել է մեր աշխատանքները այս հարթակում հանրայնացնելու, համակարգելու և նոր համախոհներ ձեռք բերելու համար: Խմբի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր նպատակներն ու պատրաստ են կամավոր ներդնել իրենց ներուժը աշխատանքային խմբերի գործունեության մեջ (խմբերին ծանոթանալու և միանալու համար` անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/armecofront/app_128953167177144 )
Կայք` http://www.armecofront.net/
Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/armecofront
YouTube ալիք՝ http://www.youtube.com/user/armecofront
Էլ. փոստ` armecofront@gmail.com
Հասցե՝ Երևան, Սպենդիարյան փողոց, 5 շենք, բնակարան 24
Հեռ.՝ +374 91 53 49 59, +374 55 17 08 87, +374 93 53 49 59, +374 10 53 05 88, +374 60 50 61 87
----------------------------------------------------
Գիտակցելով, որ բնապահպանությունը Հայաստանապահպանություն է, ՀԲՃ-ն նպատակ ունի համախմբել ողջ հայության բնապահպանական և մասնագիտական ներուժը` ի նպաստ մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովման: Այս նպատակներին հասնելու համար հետամուտ ենք լինելու, որպեսզի համապատասխան պետական մարմինները լիարժեք իրականացնեն իրենց գործառույթներն այդ ոլորտներում, հակառակ դեպքում ՀԲՃ-ն ձգտելու է Սահմանադրության և օրենքների պահանջների սահմաններում պահանջելու կամ ինքնուրույն կերպով կատարելու բնությանը հասցված և/կամ հասցվելիք վնասի կանխարգելման և վերականգնման աշխատանքները:

Այդ խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն ձեռնամուխ է եղել ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց` իր աշխատանքային խմբերով: Բնականոն գործունեության և «կանաչ» տնտեսական ծրագրերի իրագործման նպատակով` նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ:

Արթնանա՛նք ու տե՛ր կանգնենք մեր երկրին: Միասի՛ն պաշտպանենք առողջ շրջակա միջավայր ունենալու մեր և գալիք սերունդների իրավունքը: Մասնակի՛ց դառնանք կանաչ և մաքուր հայրենիքի կերտման գործընթացին:

Խմբում ներկայացնել և քննարկել միայն վերը նշված նպատակներին առնչվող թեմաներ և խնդիրներ:

Բոլորին խնդրում ենք պահպանել հանրային շփման կանոնները, չօգտագործել վիրավորանք և հայհոյանք պարունակող արտահայտություններ։

ՀԲՃ/PAEF - 04.02.2013 թ